Նորություններ

ՀՀ-ում 25 տարի անց ցմահ դատապարտյալն ազատվել է բանտից

Ստեփան Գրիգորյանն ապրիլի 29-ին վաղաժամկետ ազատ է արձակվել

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանն ապրիլի 29-ին վաղաժամկետ ազատ է արձակվել, հայտնել է նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

Forrights-ի փոխանցմամբ՝  Գրիգորյանի ազատ արձակման որոշումը կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը․

«Նիստերը տեղի են ունեցել անընդմեջ՝ այսօր էլ հրապարակվել է որոշումը»,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Ստեփան Գրիգորյանը դեռևս գտնվում է ՔԿՀ-ում, քանի որ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է լրացվի։

Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 տարի անազատության մեջ գտնվելով՝ դրսևորել է դրական վարքագիծ։

Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Նյութի աղբյուրը և լուսանկարը՝ Forrights.am

Այլ հոդվածներ

Close