Նորություններ

Նուբարաշեն ՔԿՀ-ի աշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Նրա ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի:

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս (COVID-19) հիվանդություն է ախտորոշվել: Երիտասարդ տղամարդն աշխատում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուրբաթ օրը թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, փոխանցում է Հետքը:

Ապրիլի 4-ի առավոտյան հիվանդը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը հայտնել է, որ նրա ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի:

 

Մեկուսացվել են միայն Գողթում բնակվող նրա ընտանիքի անդամները: Նշենք, որ Գառնիի ենթաշրջանի գյուղերում սա մինչ օրս վիրուսով վարակվածության ի հայտ եկած առաջին դեպքն է:

ՀՀ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հաստտաված դեպք չկա։

Այլ հոդվածներ

Close