Նորություններ

ՔԿՀ-ներում առկա համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ արվող քայլերի շոշափելի արդյունքներն այդքան էլ նկատելի չեն. Դիտորդներ

Վերջին տարիներին քրեակատարողական համակարգում հիմնական խնդիրներից են կոռուպցիոն դրսևորումները, խտրականությունը, դատապարատյալների խոցելի խմբերի նկատմամբ հիերարխիկ հարաբերությունները:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի հիմնական ձեռքբերումներն ու առկա խնդիրները 2018-2019թթ-ին» թեմայով քննարկմանը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ  տարիների ընթացքում համակարգային այդ խնդիրների առնչությամբ պարբերաբար  քայլեր ձեռնարկում էին, հիմա էլ ձեռնարկվում են, բայց փոփոխությունների տեսքով շոշափելի արդյունքներն այդքան էլ նկատելի չեն եղել: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

«Խնդիրների մի մասը, կարծես թե,  2019  թվականին  օրենսդրական մակադակով որոշակի լուծումներ գտնել են՝ քրեական մշակույթի դեմ պայքար, հիեարխիկ հարաբերություններ: Քանի որ պրակտիկայում որպես այդպիսին չունենք այդ ամենի իրագործումը, որակված դեպքեր էլ դեռ չկան, չեմ կարող ասել ինչպիսին կլինի արդյունավետությունը, սակայն որոշակի ռիսկեր մեր խմբի կողմից բարձրաձայնվել  էին  նախագծման շրջանում, հանդես ենք եկել առաջարկություններով»,- նշեց նա:

Հ. Հարությունյանի խոսքով, կոռուպցան  հիմնական խնդիրներից մեկն է, որն ամենաբացասական հետևանքն է թողնում ՔԿՀ-ներում:

«Ասել լիովին վերացված է, սուտ կլինի, բայց կամքը որպես այդպիսին, նկատվում է, սակայն պրակատիկայում արձանագրում ենք որոշակի դեպքեր»,- նշեց նա:

Նրա ասաց, որ 2019 թվականին ինստիտուցիոնալ առումով փոփոխոություններ են գրանցվել բուժսպասարկման ոլորտում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ  ներկայումս քրեակատարողական հիկմնարկներում համակարգային կոռուպցիայի մասին չեն կարող խոսել:

Իհարկե, չեն բացառվում առանձին անհատների կողմից  կոռուպցիոն բնույթի գործարքների իրականացում, կոռուպցիոն երևույթների դրսևորումներ»,- նշեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ քրեակատարողական ոլորտի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու ենք 30 տոկոսով, այս պահին այդ աշխատանքների համակարգում են:

Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանն ասաց, որ ինքնասպանությունների հարցը գտնվում է քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում:

«Ունենք նմանատիպ խնդիր, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Ունենք կադրային սակավության խնդիր  անվտանգության և  պահպանության ապահովման ոլորտում:
Նաև ունենք սոցիալ-հոգեբանական ոլորտում որոշ խնդիրներ կապված թե նեղ մասնագիտական  ունակություններ ունեցող անձանց ներգրավելու, թե հաստիքային միավորների հետ կապված:  12 քրեակատարողական հիմնարկի համար  ունենք հոգեբանի 17  հաստիքային միավոր: Հասկանալի է, որ շատ քիչ է: Ներկա պահին քրեակատրողական ծառայությունում քննարկվում է բարեփոխումներին ուղղված որոշակի գործողություններ կատարելու աշխատանք,  հասկանալու որքանով, ինչ գործողությունների իրականացմամբ կարող են  կանխվել, թեկուզ և ախտորոշել, թե տվյալ դատապարտյալը  հասել է այն աստիճանի, որ կարող է ինքնասպանություն գործել կամ գտնվում է  վատ բարոյահոգեբանական վիճակում»,- նշեց Ռուբեն Դարբինյանը:

Դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանն ասաց, որ իրենք արձանագրել են, որ ինքնավնասման, ինքնասպանության դեպքեր են տեղի ունենում խոցելի խմբերի կողմից:  Նրա խոսքով, դիտորդական խումբն արձանագրել է, որ ՔԿՀ-ներում հոգեբանական ծառայությունը չի գործում արդյունավետորեն:

ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն ասաց, որ ունենալու են համալիր ծրագիր, որը միտված կլինի ինքնասպանությունների, մահվան դեպքերի, ինքնավնասումների դեպքերի բացահայտմանը և հետագայում նաև կանխարգելմանը:

Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի ներկայացմամբ, քրեակատարողական հիմնարկներում կապը հարազատների հետ մնում է առաջնային խնդիր: Նա միաժամանակ նշեց, որ  առաջընթաց կա, քանի որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կա տեսազանգի հնարավորություն:

Այլ հոդվածներ

Close