Իրազեկումներ
Ո՞ր դեպքում են դատապարտյալի գտնվելու վայրն ու նրա վարքագիծը հսկում ռադիոալիքային կամ արբանյակային միջոցներով
Պրոբացիայի մասին օրենքը, ի թիվս այլ օրենքների, սահմանում է, թե ինչ է նշակում պրոբացիա, էլեկտրոնային հսկողություն, պրոբացիայի շահառու և այլն։

Պրոբացիան հատուկ ընտրված հանցագործություն կատարած անձանց հետ աշխատանքներ տանելու մեթոդ է, իսկ այլ կերպ ասած՝ դատավճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվում է, փոխարենը հանցագործություն կատարած անձն ազատություն է ստանում` պրոբացիոն մարմնի վերահսկողության և հատուկ պայմանների առկայությամբ:
էլեկտրոնային հսկողությունը ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողությունն է անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ։
Պրոբացիայի շահառու է հանդիսանում այն անձը՝
- որի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց,
- կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց,
- կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան,
- կամ նա պատիժը կրելուց ազատվել է,
- կամ նրա պատժի կրումը հետաձգվել է,
- կամ որը մասնակցում է հաշտարարության գործընթացի (բացառությամբ տուժողի և տուժողի իրավահաջորդի),
- կամ որի վերաբերյալ պետք է ներկայացվի զեկույց։
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Պրոբացիայի մասին օրենքը հանդիսանում է նշված իրավահարաբերությունների հիմնական կարգավորող աղբյուրը։
Իրավաբան՝ Լիա Սուքիասյան