Իրազեկումներ

Ո՞ր դեպքում են պատժից վաղաժամկետ ազատված անձին կրկին ազատազրկում 

Շարունակելով իրազեկումների շարքն այս անգամ ներկայացնում ենք, թե որ դեպքում է պատժից վաղաժամկետ ազտաված անձը կրկին ազատազրկվում։

Socinfo.am կայքն արդեն ներկայացրել է, թե ինչ չափորոշիչների հիման վրա է դատապարտյալը ներկայացվում պատժից վաղաժամկետ ազատման։ 

Նախ նշենք, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:  Իսկ ցմահ ազատազրկման դատապարտվածների դեպքում փորձաշրջանը 10 տարի է:

Նմանատիպ հսկողությունները պարտադիր են, քանի որ պատժից ազատելու այս տեսակը կոչվում է պայմանական, այսինքն` ազատվելուց նրա դրսևորված վարքագծից է կախված կվերադառնա պատիժը կրելու թե ոչ: Ուստի օրենսդիրը սահմանել է,  եթե փորձաշրջանի ընթացքում դատապարտյալը՝

  1. չարամտորեն խուսափում է պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, որոշում է կայացնում պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին.
  2.  կատարում է անզգույշ հանցանք, ապա պայմանական վաղաժամկետ ազատումը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.
  3. կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում դատավճիռների համակցությամբ նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, եթե կատարվել է անզգույշ հանցանք, և դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը:

Իսկ  ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա օրենքով սահմանված 20 տարի ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև նոր պատժի ժամկետը լրանալը:

Իրավաբան՝ Լիա Սուքիասյան

 

Related Articles

Close