ԻրազեկումներՆորություններ

Ի՞նչ բնույթի հանցագործությունների դեպքում է հնարավոր դատապարտյալին վաղաժամկետ ազատել

Շարունակելով իրազեկումների շարքը, socinfo.am կայքն այս անգամ ներկայացնում է, թե որ դեպքում է հնարավոր դատապարտյալին պատժից վաղաժամկետ ազատել։

Եվ այսպես, պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

  • ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.
  •  ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.
  • առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է նույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.
  • քրեական օրենսգրքի սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով /ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն/, 132-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով /ծանրացուցիչ հանգամանքներով մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, 132.2-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով /ծանրացուցիչ հանգամանքներով Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը/, 138-րդ հոդվածի երրորդ մասով /բռնաբարությունը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն/, 139-րդ հոդվածի երրորդ մասով /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն/, 175-րդ հոդվածի երրորդ մասով /ծանրացուցիչ հանգամանքներով ավազակություն/, 217-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով /ծանրացուցիչ հանգամանքներով ահաբեկչություն/, 218-րդ հոդվածի երրորդ մասով /ծանրացուցիչ հանգամանքներով պատանդ վերցնել/, 221-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով /բանդիտիզմ/, 266-րդ հոդվածի երրորդ մասով /ծանրացուցիչ հանգամանքներով իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը/, 269-րդ հոդվածի երրորդ մասով /ծանրացուցիչ հանգամանքներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը,  299-րդ հոդվածի առաջին մասով /պետական դավաճանությունը/, 305-րդ հոդվածով /պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը/, 384-րդ հոդվածի երկրորդ մասով /ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը/, 387-րդ հոդվածի երկրորդ մասով /Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կիրառելը կամ փորձարկելը/, 388-րդ հոդվածի երկրորդ մասով /օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի սպանությունը, եթե դա կատարվել է պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով/, 389-րդ հոդվածով /միջազգային ահաբեկչությունը/, 390-րդ հոդվածի առաջին,  երրորդ մասերով / միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, 391-րդ հոդվածի երրորդ մասով /անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ/, 392-րդ /մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/,    393-րդ /ցեղասպանություն/ և 394-րդ /էկոցիդը/ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը:

Քրեական օրենսգրքի համաձայն ցանկացած դեպքում անձի կողմից  ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել: Նվազագույն պատժի ժամկետի ամրագրումը արդարացի է այնքանով, որ նշված ժամկետում հնարավոր կլինի պարզել դատապարտյալի ուղղումը որքանով է ճշմարտացի:

Իսկ ցմահ ազատազրկման դատապարտվածի նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվե, եթե վերջինս կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

Անհրաժեշտ է նշել, որ պատժի ժամկետի մեջ հաշվարկվում է նաև կալանքի տակ պահելու ժամկետը:

Related Articles

Close