Իրազեկումներ

Ի՞նչ աշխատանքներ են տարվում այն դատապարտյալների հետ, որոնց պատիժը հանրային աշխատանքներ կատարելն է 

 

Թե դատապարտյալի հետ ուղղման ինչ աշխատանքներ կտարվեն կախված է նրա  պատժի տեսակից, դրսևորած վարքագծից, կատարած հանցագործության բնույթից, պատժի ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից:

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները հանրային աշխատանքները կատարելու ժամանակ ներառում են՝

1) Իրազեկել դատապարտյալին իր իրավունքների և պարտականությունների մասին,  հետևել դրանց ապահովմանը 

2) Բացահայտել դատապարտյալի մասնագիտական հմտությունները, դրանք դարձնել կիառելի 

3)  Դատապարտյալի հետ հոգեբանական, իրավական խորհրդատվական աշխատանքներ իրականացնել, որպեսզի կանխվի աշխատանքից խուսափելը

4) Հանրային աշխատանքների լուսաբանման միջոցառումներ իրականացնել՝ ուղղված դատապարտյալի կողմից այդ աշխատանքների դերի և նշանակության գնահատմանը։

 

Related Articles

Close