Իրազեկումներ

Ի՞նչ ուղղիչ աշխատանքներ են տարվում ցմահ  կամ որոշակի ժամկետներով ազատազրկվածների հետ պատժի կրման ավարական փուլում

 

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ժամանակ կազմակերպվում են երեք փուլով՝

  •  նախնական
  • ընթացիկ
  • ավարտական

Ավարտական փուլը սկսվում է ընթացիկ փուլի ավարտից հետո՝ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հնարավոր ժամկետից կամ պատիժը լրիվ կրելու ժամկետից երեք ամիս առաջ և ավարտվում է պատժի կրումից ազատվելով:

 

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներն ավարտական փուլում ներառում են`

1) Կազմել դատապարտյալին ազատման նախապատրաստելու ծրագիր, որում  ընդգրկվում են կազմակերպչական և խորհրդատվական-ուսուցողական համալիր միջոցառումներ:

2) Օժանդակել դատապարտյալին աշխատանքային, սոցիալ-կենցաղային ապահովման հարցերում, ինչպես նաև պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալի հասարակությանը վերաինտեգրվելու, նրան շրջապատող միջավայրում գտնվող անձանց հետ փոխհարաբերությունների բարելավման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել: Դատապարտյալի դիմումի  հիման վրա նրա պատժից առաջիկա ազատվելու և աշխատանք փնտրելու մասին քրեակատարողական հիմնարկի պետին տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (զբաղվածության պետական ծառայության) դատապարտյալի ընտրած բնակության վայրի՝ զբաղվածության տարածքային կենտրոնը և աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները` տվյալներ հայտնելով նրա սեռի, տարիքի, աշխատունակության, կրթության և մասնագիտության վերաբերյալ,

3) Միջոցներ ձեռնարկել դատապարտյալին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ։

4) Միայնակ, սոցիալապես անապահով, տարեց կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, իր խնդրանքով հաշմանդամների կամ ծերերի համար նախատեսված հաստատություններ ուղարկելու ներկայացնելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի բաժնի կամ խմբի ղեկավարի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին վերադասության կարգով միջնորդություն ներկայացնել։

 

Պատժի կրման ավարտական փուլում իրականացվում են նաև օրենքով սահմանված մի շարք այլ աշխատանքներ: 

 

 

Այլ հոդվածներ

Close