Իրազեկումներ
Ուղղիչ աշխատանքները՝ պատժի ընթացիկ փուլում

Ընթացիկ փուլը սկսվում է նախնական փուլի ավարտից հետո և ավարտվում է պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հնարավոր ժամկետից կամ պատիժն ամբողջությամբ կրելու ժամկետից երեք ամիս առաջ:
Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներն ընթացիկ փուլում ներառում են՝
- Ուսումնասիրել դատապարտյալի սոցիալական և հոգեբանական առանձնահատկությունները, ախտորոշել և գնահատել կարիքները:
- Հետևել դատապարտյալի նյութակենցաղային պայմաններին, սննդին, բժշկական սպասարկմանը և անձնական հիգիենայի պահպանմանը:
- Կազմակերպել ընդունելություններ, որոնց ընթացքում քննարկվում են դատապարտյալին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ,
- Աջակցել դատապարտյալի` արտաքին աշխարհի հետ կապ ստեղծելուն, պահպանելուն և զարգացնելուն: Այդ նպատակով քրեակատարողական հիմնարկի բաժինը կամ խումբը կազմակերպում է`
ա. Խորհրդատվության տրամադրում՝ դատապարտյալի և նրա մերձավոր ազգականների միջև կապի բացակայության կամ վերջիններիս կողմից կապ պահպանելուց հրաժարվելու դեպքում:
բ. Կարճատև և երկարատև տեսակցություններ դատապարտյալի և նրա մերձավոր ազգականների կամ այլ անձանց միջև:
գ. Դատապարտյալներին հնարավորություն տալ օգտվելը կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, նամակագրություն վարելը:
դ. Դատապարտյալի կարճաժամկետ մեկնելու հնարավորություն տալ: - Միջոցներ ձեռնարկել դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու կամ շարունակելու ուղղությամբ: Դատապարտյալի ուսումնական գործընթացն իրականացնելու և դրա շարունակականությունն ապահովելու նպատակով կապ է հաստատվում համապատասխան ուսումնական հաստատության հետ։ Միջոցներ են ձեռնարկվում ուղղիչ հիմնարկում դատապարտյալի նախնական մասնագիտական՝ արհեստագործական կրթությունը կազմակերպելու ուղղությամբ։
- Դատապարտյալների ազատ ժամանակն արդյունավետ տնօրինելու նպատակով մշակութային, մարզական և այլ բնույթի միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաև՝ հոգևոր-կրոնական միջոցառումներ։
- Նպաստել դատապարտյալի աշխատանքային զբաղվածությանը, ապահովվել աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս հաշվի է առնվում նրա սոցիալական վիճակը, գույքային պարտավորությունների առկայությունը, մասնագիտությունը:
- Դատապարտյալի կենսաթոշակ ստանալու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար համապատասխան փաստաթղթեր պատրաստել և դատապարտյալի գրավոր դիմումի հետ ներկայացնե; հիմնարկի պետին,
- Հստկողություն իրականացնել ինքնավնասման կամ ինքնասպանության հակում ունեցող դատապարտյալի հետ՝ համապատասխան բժշկի հետ համագործակցությամբ:
- Հատուկ աշխատանանքեր անցկացնել հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի հետ՝ երեխայի հետագա խնամքի, դաստիարակության ուղղությամբ
- Կազմակերպել ուսումնադաստիարակչական միջոցառումներ անչափահաս դատապարտյալների համար։
Պատժի կրման ընթացքում իրականացվում են նաև օրենքով սահմանված մի շարք այլ աշխատանքներ:
Թե դատապարտյալի հետ ուղղման ինչ աշխատանքներ կտարվեն կախված է նրա պատժի տեսակից, դրսևորած վարքագծից, կատարած հանցագործության բնույթից, պատժի ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից:
Իրազեկումը՝ Իրավաբան Լիա Սուքիասյանի