Իրազեկումներ

Ի՞նչ աշխատանքներ են տարվում այն դատապարտյալների հետ, որոնք զրկվել են որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 

Եթե դատապարտյալը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ապա պատիժը կատարելու ժամանակ նրա հետ պետք է տարվեն որոշակի աշխատանքներ:

Թե դատապարտյալի հետ ուղղման ինչ աշխատանքներ կտարվեն կախված է նրա  պատժի տեսակից, դրսևորած վարքագծից, կատարած հանցագործության բնույթից, պատժի ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից:

Եթե դատապարտյալը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ապա պատիժը կատարելու ժամանակ նրա հետ պետք է տարվեն հետևյալ աշխատանքները՝ 

  1. Պետք է իրազեկել դատապարտյալին իր իրավունքների և պարտականությունների մասին, հետևել դրանց ապահովմանը
  2.  Պետք է աջակցել դատապարտյալին իր մասնագիտական հմտություններին և որակավորմանը համապատասխան նոր աշխատանքային գործունեության մեջ ընդգրկվելու հարցում,
  3.  Պետք է իրականացնել դատապարտյալի հոգեկան վիճակի բարելավմանն ուղղված հոգեբանական խորհրդատվական աշխատանքներ։

Related Articles

Close