Իրազեկումներ

Ի՞նչ ուղղիչ աշխատանքներ են տարվում ցմահ  կամ որոշակի ժամկետներով ազատազրկվածների հետ նախնական փուլում

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ժամանակ կազմակերպվում են երեք փուլով:

 

Թե դատապարտյալի հետ ուղղման ինչ աշխատանքներ կտարվեն կախված է նրա  պատժի տեսակից, դրսևորած վարքագծից, կատարած հանցագործության բնույթից, պատժի ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից:

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ժամանակ կազմակերպվում են երեք փուլով՝

  1. նախնական
  2.  ընթացիկ
  3.  ավարտական

Նախնական փուլը սկսվում է դատապարտյալի քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից և ավարտվում է կարանտինային բաժանմունքից տեղափոխելով:

 

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները նախնական փուլում ներառում են՝

  1. Իրազեկել դատապարտյալին իր իրավունքների և պարտականությունների, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի մասին,
  2. Իրականացնել դատապարտյալին՝ պատժի կրմանը նախապատրաստելուն ուղղված հոգեբանական աշխատանքներ,
  3. Հետևել դատապարտյալի` կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց հետո նյութակենցաղային պայմաններին, սննդին, բժշկական սպասարկմանը և անձնական հիգիենայի պահպանմանը, 
  4.  Տալ նախնական գնահատական՝ դատապարտյալին սոցիալ-հոգեբանական համատեղելիության մասին:

Related Articles

Close