Իրազեկումներ

Ի՞նչ ուղղիչ աշխատանքներ են տարվում կալանավորված դատապարտյալի հետ

Թե դատապարտյալի հետ ուղղման ինչ աշխատանքներ կտարվեն կախված է նրա  պատժի տեսակից, դրսևորած վարքագծից, կատարած հանցագործության բնույթից, պատժի ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից:

Դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները կալանքը կատարելու ժամանակ ներառում են՝

1) Իրազեկել դատապարտյալին իր իրավունքների և պարտականությունների մասին 

2) Իրականացնել հոգեբանական աշխատանքներ՝ ուղղված դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելուց անմիջապես հետո սթրեսային հոգեվիճակների հաղթահարմանը

3) Իրականացնել դատապարտյալի կողմից ինքնավնասման, հիվանդության սիմուլյացիայի, արգելված այլ գործողություններ կատարելու դեմ կանխարգելիչ մասնագիտական աշխատանքներ: 

4) Իրականացնել աշխատանքներ դատապարտյալի՝ սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում 

5) Օրենքով սահմանված դեպքերում՝ միջնորդել, որպեսզի դատապարտյալն օգտվի հեռախոսակապից 

6) Հետևել դատապարտյալի նյութակենցաղային պայմաններին, սննդին, բժշկական սպասարկմանը և անձնական հիգիենայի պահպանմանը,

7) Իրականացնել խորհրդատվական աշխատանքներ՝ դատապարտյալի, նրա մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ՝ դատապարտյալին հուզող խնդիրների շուրջ:

8) Միջոցներ ձեռնարկել դատապարտյալի՝ քրեակատարողական հիմնարկի գրադարանից և իր հաշվին պարբերական հրատարակություններից օգտվելու ուղղությամբ։

 

Իրավաբան՝ Լիա Սուքիասյան

 

Related Articles

Close