Մեր մասին

Socinfo.am կայքը ստեղծվել է 2019 թվականին: Կայքի ստեղծման նպատակն է լուսաբանել բնակչության տարբեր շերտերի սոցիալական խնդիրները, իրականացնել սոցիալական կյանքին առնչվող թեմաների վերլուծություն, մեկնաբանել օրենքներն ու որոշումները, պարզել ու ցույց տալ՝ որքանով են դրանք կյանքի կոչվում շահառուների համար:

Կայքի ուշադրության կենտրոնում հասարակության ինչպես կոնկրետ կարգավիճակ ունեցող, այնպես էլ լայն շերտերին առնչվող հարցերն են, որոնց վերաբերող նյութերը «Նորություններ» բաժնում են: «Իրազեկումներ» բաժնում ընթերցողները կարող են գտնել իրենց իրավունքների մասին հրապարակումներ՝ իրավաբանների, փաստաբանների, պատկան մարմինների մեկնաբանությամբ:

«Հանրային իրազեկում և իրավագիտակցության բարձրացում» հասարակական կազմակերպության այս նախագիծը նպատակ ունի նաև ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հեշտությամբ ստանալ իր իրավունքներին, դրանց իրացմանը վերաբերող հարցերի պատասխանները: Հարցեր ուղղել հնարավոր է՝ «Հարց իրավաբանին» բաժնի միջոցով:

Close